Ձեր բիզնեսի կայքը,ամսական մեկ վճարով

Պատրաստում ենք, տեղադրում, տիրույթն ու փոստը վերցնում ենք մեր վրա, հետո թարմացնում ենք: Դուք զբաղվում եք ձեր գործով:

Խոսենք

12,000դրամ / ամիս

Thai Emperor Massage
thaiem.am
Կայքի պատրաստումըՏեղադրում և արագությունՏիրույթԷլ. փոստ ձեր հասցեովԹարմացումներՀաղորդագրություններ

Ամսավճարի մեջ ներառված է

Կայքի պատրաստումը
Ձեր բիզնեսի համար առանձին ձևավորում: Ոչ մի ձևանմուշ, ոչ մի կրկնություն ուրիշի կայքից:
Տեղադրում և արագություն
Կայքը բացվում է արագ և հեռախոսի վրա աշխատում է այնպես, ինչպես համակարգչի:
Տիրույթ
Գրանցում և կարգավորում ենք ձեր բիզնեսի անունով հասցեն:
Էլ. փոստ ձեր հասցեով
info@ձերկայքը.am: Գաղտնաբառը դուք եք դնում, մենք այն չենք տեսնում:
Թարմացումներ
Գներ, լուսանկարներ, ժամեր: Փոխում եք ինքներդ վահանակից կամ գրում եք մեզ:
Հաղորդագրություններ
Կայքից եկած հարցումները հավաքվում են մեկ տեղում և գալիս են ձեր փոստին:

Ինչպես է ընթանում

  1. 01

    Հանդիպում

    Պատմում եք բիզնեսի մասին: Պայմանավորվում ենք գնի և ժամկետի շուրջ:

  2. 02

    Նյութեր

    Ուղարկում եք լուսանկարներ, գներ, ժամեր: Ցանկը մենք ենք տալիս, որ բան չմոռացվի:

  3. 03

    Պատրաստում

    Ձևավորումն ու տեքստերը ցույց ենք տալիս ձեզ և ուղղում ենք միասին:

  4. 04

    Գործարկում

    Կայքը բացվում է ձեր հասցեով: Ամսավճարը սկսվում է այդ պահից:

Գինը

Մեկ գումար ամեն ամիս: Առանց սկզբնական վճարի, առանց թաքնված հաշիվների:

Տարեկան պայմանավորվածությամբ: Առաջին հաճախորդների համար պայմանն այլ է, հարցրեք:

12,000

դրամ / ամիս

Խոսենք

Հաճախ տրվող հարցեր

Կարո՞ղ եմ ինքս փոխել բովանդակությունը:

Այո: Վահանակից փոխում եք տեքստերը, կոնտակտները, լոգոն և ձևավորման տարբերակը: Փոփոխությունը հայտնվում է կայքում մեկ րոպեի ընթացքում:

Ի՞նչ լեզուներով է կայքը:

Այնքան լեզվով, որքան պետք է ձեր հաճախորդներին: Հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Տիրույթը ո՞ւմ անունով է:

Գրանցումն ու վճարը մեր վրա են, ամսավճարի ներսում: Հասցեն ձեր բիզնեսինն է և օգտագործվում է միայն ձեր կայքի ու փոստի համար:

Տեխնիկական բան պետք է իմանա՞մ:

Ոչ: Նույնիսկ հեռախոսի փոստը կարգավորելու համար պատրաստի հղում ենք ուղարկում:

Գրեք մեզ

Թողեք համարը, մենք զանգում ենք: Կամ գրեք ուղիղ info@webora.am հասցեին:

info@webora.am